Ընկերության մասին

«ՄԱՅՖՈՏՈՏՈՒՐ-ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ընկերությունը (ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանի համար՝ 290.110.1083038, ՀՎՀՀ՝ 01293731, գործունեության հիմնական տեսակը՝ տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ) զբոսաշրջության ոլորտում փաստացի իր գործունեությունն է ծավալում 2010 թվականից։ Հիմնադիրներ՝ Անահիտ Կարապետյան և Արամ Մանուկյան:

Սկզբնական շրջանում ընկերությունը հանդես է եկել որպես սոցիալական ցանցերում գործող «MyPhotoTOUR-Armenia» զբոսաշրջային-տեղեկատվական մեդիա հարթակ, որի միջոցով հանրությանը ներկայացվել են զբոսաշրջային օբյեկտներին, երթուղիներին և ռեսուրսներին վերաբերող բազմաբնույթ տեղեկատվական նյութեր։

2017 թվականից ընկերությունը շարունակել է իր գործունեությունը նաև որպես «Զբոսավարների Պատրաստման Կենտրոն» սոցիալական ակումբ, որտեղ կազմակերպվում և անցկացվում են գիդ-զբոսավարների պատրաստման պարապմունքներ՝ դասավանդման հատուկ ձևաչափով։

2019 թվականի հուլիսի 11-ից ընկերությունն ստացել է պետական գրանցում որպես առևտրային կազմակերպություն և հանդես է գալիս նաև որպես տուրիստական ընկերություն՝ իրականացնելով զբոսաշրջային տնտեսական գործունեություն և մատուցելով հետևյալ ծառայությունները․

🔹 զբոսաշրջության զարգացման և աջակցությանն ուղղված գործունեություն,
🔹 զբոսաշրջային ծառայությունների սպառողներին օգնության ցուցաբերում՝ էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություններ, անհատական երթուղիների մշակում, զբոսավարների և ուղեկցող անձանց ծառայություններ,
🔹 հյուրանոցներում, ռեստորաններում, հասարակական և անհատական տրանսպորտում, ինչպես նաև սպորտային, զվարճանքի և մշակութային այլ միջոցառումների համար տեղերի և տոմսերի ամրագրում, ինչպես նաև տոմսերի տրամադրում,
🔹 ներգնա և ներքին զբոսաշրջության համար զբոսաշրջային արդյունքի ձևավորում և իրագործում՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով, հեղինակային գաստրո և գինու երթուղիներ, յուրօրինակ տուրեր ու զբոսաշրջային այլ փաթեթներ։