ԲԱՐԵՎ

Մենք Հայաստանի մասին պարզապես չենք պատմում։ Մենք հնարավորություն ենք տալիս զգալ, լսել և նույնիսկ երգել այն...

ՏՈՒՐԹԵՐԱՊԻԱ — երբ ճանապարհորդությունը բուժում է հոգնածությունը, ոգեշնչում է և պարգևում տան զգացողություն։ Տուրթերապիան հոգու լավագո՛ւյն դեղամիջոցն է։
ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Բարև, ես Անահիտն եմ՝ բնիկ հայուհի, բազմամյա փորձով և սեփական երկրի հանդեպ սիրով լի զբոսավար։ Հայաստանը կներկայացնեմ Ձեզ հոգով ու սիրով։

Ծնվել, մեծացել և մշտապես բնակվում եմ Հայաստանում։ Ինձ համար թանկ է և սիրելի նրա յուրաքանչյուր կտորը։ Կրթությամբ իրավաբան եմ, շատ եմ սիրում լուսանկարել և նոր վայրեր հետազոտել։

Իմ այդ նախասիրության շնորհիվ փորձագետ-քրեագետի աշխատանքից սահուն կերպով անցա զբոսաշրջության ոլորտ՝ ավարտելով գիդերի պատրաստման դասընթացներ։ Եվ ահա, արդեն երկար տարիներ է՝ էքսկուրսիաներ եմ անցկացնում ողջ Հայաստանում։ Բացի այդ, կազմակերպում և ինքս եմ անցկացնում գիդ-զբոսավարների պատրաստման դասընթացներ։

Այդ դասընթացների շնորհիվ մենք ունենք գիդերի հրաշալի պրոֆեսիոնալ թիմ, որն աշխատում է ոչ միայն մայրենի, այլև ռուսերեն և այլ օտար լեզուներով։ Մշտապես աշխատում եմ ինքս ինձ վրա, ուստի, ավարտելով Գինու ակադեմիան և ստանալով գինու զբոսավարի հավաստագիր, որոշեցի բացի պատմամշակութային էքսկուրսիաներից, նաև անցկացնել գինու և գաստրո տուրեր։

Հպարտանում եմ Հայաստանով և ցանկանում եմ իմ փոքրիկ, բայց հպարտ երկրի մասին պատմել համայն աշխարհին։ Մեր թիմի կարգախոսն է՝ տուրթերապիա։ Եվ կարևոր չէ, թե ինչ էքսկուրսիա կընտրեն մեր հյուրերը, դա կլինի զբոսաշրջային թերապիայի հիանալի սեանս Հայաստանում։

Սիրով՝

Անահիտ Կարապետյան
գիդ-զբոսավար, MYPHOTOTOUR ընկերության տնօրեն
Հայաստանում գիդերի թիմի ներկայացուցիչ

Ընկերության մասին
ՖՈՏՈՏՈՒՐԵՐ

Ցանկանու՞մ եք Հայաստանից տանել ոչ միայն տպավորություններ, այլև իսկական լուսանկարներ։ Մենք կազմակերպում ենք ֆոտոշրջագայություններ յուրահատուկ վայրերում, ինչպես նաև՝ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներ բնության գրկում, հինավուրց փողոցներում ու խաղողի այգիներում կամ ֆոտոստուդիայում

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Կոնտակտներ
ԱՄՐԱԳՐԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՈՒՐ